Անօդաչու թռչող սարքը այլմոլորակային ծագում ունի – Ադրբեջանի ՊՆ
Հայկական կողմի, Ղարաբաղի օդային սահմանը հատած ադրբեջանական անօդաչու հետախուզական ինքնաթիռ ոչնչացնելու կապակցությամբ աննախադեպ ոգևորությունը ճնշելու նպատակով Ադրբեջանի պաշտպանության նախարարության արձագանքը չուշացավ: Դավթար.az-ի փոխանցմամբ, Ադրբեջանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Թոֆիկ Դուշմանլին հայկական մամուլում տեղ գտած նյութերը որակել է, որպես Ադրբեջանի 20 տոկոսը “օկուպացրած” ագրեսոր ազգի կողմից հերթական սադրանք և հայտնել, որ նշյալ “օկուպացված” տարածքներում ընկած թռչող միավորը կապ չունի Ադրբեջանի զինված ուժերի հետ: Բանախոսը չզլացավ հիշեցնել հավաքվածներին “մեկ միլիոն” ադրբեջանցի փախստականների մասին բալլադը:
ՊՆ ներկայացուցիչը հայտնեց, որ ինցեդենտը վերստին անգամ վերհանեց հայկական զինված ուժերի պրոբլեմները, քանի որ իրենց ունեցած հետախուզական տվյալների համաձայն, նշվող անօդաչու թռչող սարքի մնացորդները պատահաբար հայտաբերվել են, այդ տարածքներում սնունդ փնտրող շատ սոված հայ զինվորների կողմից: Դուշմանլին նշել է, որ շրջանառվող նկարները ուսումնասիրրվել են ադրբեջանական հետախուզության կողմից և որ պարզվել է, որ անօդաչու սարքը այլմոլորակային ծագում ունի: Պաշտոնյան ավելացրել է, “Ինապլանիծյանների կողմից ուղարկված սարքը հնարավոր է ֆեյսբուք սոցիալական ցանցում ”Հրավիրենք ինապլանիծյաններին Հայաստան" նախաձեռնության հրավերի հետ կապված փաստահավաք առաքելության մաս է եղել”:
The Comedy Room-ից