May 16, 2012

Հայտնի է ՕԵԿ-ի խորհրդարանական խմբակցության ցուցակը


Օրինաց երկիր կուսակցությունը երկար սպասել չտվեց և հայ հասարակությունը վերջապես ապրեց ՕԵԿ խմբակցության կազմի հետ ծանոթանալու երկար սպասված բերկրանքն ու համազգային ցնծությունը: Ընդամենը մի քանի կոալիցիոն գործընկերների ցուցակների հրապարակումից հետո հրապարակվեց նաև ՕԵԿ ցուցակը:




ՕԵԿ-ի կին ղեկավարը` հանձինս Արթուր Բաղդասարյանի հայտնեց, որ հաշվի է առնվել նախկին կոալիցիոն գործընկեր ԲՀԿ-ի կողմից ներմուծված այն պրակտիկան, որ պատգամավորական մանդատ ստանան միայն այն գործիչները 
որոնք զգալի ձայներ են ապահովել ընտրություններին: Այդ սկզբունքով էլ առաջնորդվելով ՕԵԿ խմբակցության աթոռները կզբաղեցնեն` ՕԵԿ մուրաբան, մուրաբայի անմահական բաղադրատոմսի հեղինակ Հեղնար տատիկը, Դուբայցի բջջային հեռախոսը, Երևան Վոռկուտա ինքնաթիռի տոմսը և դրանք բաժանող կուսակցականների արդար քրտինքը: 

Կուսակցության մուրաբայի արտադրության հիմնարկ-խոհանոցին շատ մոտ ապրող մեր աղբյուրը հայտնեց, որ կուսակցությունում միաձայն ընդունվել է վերոնշյալ հինգ թեկնածուների մանդատի հարցը, իսկ վերջին` վեցերորդ տեղի համար չի եղել կոնսենսուս, քանի որ հնարավոր չէր պարզել, թե կուսակցության համամասնական ցուցակում տեղ գտած գործիչներից, հատկապես որ մեկի ընտանիքի անդամներն են այն մի քանի նվիրվածները, որ ձայն էին տվել իրենց հարազատի կուսակցությանը, ինչի արդյունքում կուսակցությունը ստացել է այդ վեցերորդ աթոռը:

Ներխորհրդարանական հնարավոր  դաշինքների միանալու հարցի շուրջ կուսակցության երկորդ ամենակարևոր կին, կուսակցության դեմքը, ռմբարկուն, ատենապետը ու բռենդը հանդիսացող Հեղինե "մուրաբա" Բիշարյանը ասաց, որ ՀՀԿ-ից առաջարկ չստանալու պարագայում, լրջորեն քկննարկեն Չակ Նորիսի և "Եկածերին" մոդել օրիորթների կուսակցությունից էլեկտորնային մայլով արդեն ստացված առաջարկները: Այն հարցին, թե իշխող կոլիացիա մտնելու դեպքում նախարարական ինչ պորտֆելի ակնկալիք կունենան ռմբարկու Բիշարյանը ակնարկեց Էկոնոմիկայի և մուրաբայի արդյունաբերության զարգացման նախարարությունը և Տրանսպորտի և Դուբայից բերված բջջայինների կապի նախարարությունը:

Մեր ունեցած վերջին տեղեկությունների համաձայն ՕԵԿ-ը քննարկում է խմբակցության երրորդ համարով գնացող բջջայինին` “Հայասիի” 20 % զեղչի քարտ թեկնածույով փոխարինելը, քանի որ բաժանված բջջայինների ընդհանուր քանակից շատ ավելի քիչ քվե է ստացել ՕԵԿ-ը և հնարավոր է բջջայինները հետ կանչվեն ընտրազանգվածի մոտից: