May 18, 2012

Pimp My Shit կամ երաժշտական ժեշտ-խլամի ծյունինգի ծառայություն


ComedyNow-ն ուրախ է ընթերցողներին ներկայացնել հայկական ճ-շոու բիզնեսում ամենավերջին նորամուծությունը` բռակների շուկայում արագորեն  զարգացող "երաժշտական ծյունինգչիների" ծառայությունը:

Ճ-շոու բիզնեսի, երգ(չ)արվեստի և կոմերցիոն բռակի ավագ լրագրող Սմբուլ Գոխտրիկյանը ծյունինգչիների մասնագիտական գաղտնիքները բացահայտելու համար այցելեց երաժեշտ-խլամի ծյունինգչիների մայրաքաղաք Լոս Անջելես: 

Գոխտրիկյանը պարզեց, որ տեղակայված լինելով Լոս Անջելեսում, այս բիզնեսը ներկայացուցիչները հաջողությամբ իրենց դրսևորել են հայկական բռակաժշտության գլոբալ ասպարեզում, թե ՀՀ-ում թե սփյուռքում: 

Երաժշտական ծյունինգչիների ծառայությունները գրավիչ են ռաբիսի ոլորտի գործիչների համար մի քանի առումով: Նախ` ծյունինգչիների ֆիլտրով անցած պռոդուկտը ապահովում է հստակ շուկաներ և եկամուտ, ծյունինգչիները ունեն իրենց նվիրված լսարանը, որը անխտիր ընդունում է ցանկացած պրոդուկտ և երգիչ, որ դուրս կգա նրանց դարբնոցից: Հետո, ծյունինգչիները ընդհանրապես ձեռք չեն տալիս երգչի սեփական տեքստային գոհարներին, քանի որ համարում են, որ անիմաստ, կարճ, անկապ, բայց ջիգյարով ու քյաբաբ-պետռուշկայով համեմված "լիրիքս"-ները միայն օգնում են "կլիպի" մարքեթինգին ու մասայականացմանը կոնկրետ այն զանգվածների շրջանում, որտեղ այդ երաժեշտները ցանկանում են իրացվել: 

Ծյունինգի մասնագետները, որպես կանոն երգին ավելացնում են թեթևակի ռեպային կամ կոմերցիոն երաժշտական էլեմենտ, մեկ երկու անգլերեն, ագրեսիվ երկտող, հիմնականում աֆրոամերիկյան կամ իմիգրանտ ծագումով ամերիկացի, անծանոթ, բայց տպավորիչ տեսքով ինչ որ մեկի կատարումով: 

Սմբուլ Գոխտրիկյանի պնդմամբ` ծյունինգչիների գործի ամենակարևոր և պարտադիր ատրիբուտը հինգից քսանհինգ կարճ հագած, բարետես ու վուլգարին մոտ տեսքով, բացառապես ոչ հայ, ջահել աղջիկներն են ու մեծ առանձնատան, լողավազանի, պալմաների և կամ մեքենաների ֆոնը:

Ծյունինգչիները` ապրելով ու "արարելով" Լոս Անջելեսում քաջ և խիզախ ծանոթ են, ավելին` պաշտում են ռաբիսը, ինչպես նաև տիրապետում են ռեպի և կոմերցիոն ժամանակակից երաշտության արտադրման մանրամասներին: 

Մեր թղթակիցը պարզեց, որ ծյունինգչիները աշխատում և ընկերություն են անում ռաբիսի պապաների ու նույնիսկ պապերի հետ: Ռաբիսի արքա համարվող Թաթուլ իբն Ավոյանը, օրինակ, այս ոլորտի ներկայացուցիչների ամենասպասված հյուրն ու ընկերն է: Նա նույնիսկ ունի կլիպ Սուպեր Սաքոյի հետ:

"Օրինակ ինչ վատա ախպերս, ասենք էն ջահել սուտի մուտի հայ ռեպերներին ձեռք չի տալիս ռեպի մեջ մնան, իրանց շուկան շատ փոքր կլինի, դրա համար ռաբիսի հետ խառնվելով համ ռեպի մեջ են համ ռաբիսի, ասենք հարսանիքի, արարողության համար ձեռքից ձեռք են խլում երեխեքին... նույնն էլ ռաբիսի մեծերը, ասենք ուզում են ավելի հեշտ մտնեն Լոսի փողոտ մասաների կողմից սիրված երգարվեստ, ախպեր ջան... դու մի մոռացի որ էսօրվա դրությամբ ասենք Արմենչիկը կարումա կոդակի զալը լցնի ընգեր ջան, ու Սնուփ Դոգի հետ ասենք դուետ անի, չնայած էտ մեկը դաժե իմ համարա չերեզչուռ էլի, ասենք Սնուփ Դոգը ուր Արմենչիկը ուր էլի" իր մտորումներով կիսվեց մեզ հետ ոլորտի գայլ և շնաձուկ համարվող Գոջի Ծնգլյանը ու ավելացրես "Այ ասենք Սուպեր Սաքոյի երգերը լսել ես, էն մեկը որ Թաթուլը իրա թալիբանական ակցենտով ասումա փլեյլայֆ, կամ են մյուսը, որ Սպիտակցի Հայկոն կլկացնումա մեջը... գիտես ինչ ուսպեխ ունեցան էտ գործերը Լոսի ու վաբշե վսեսայուզնի մակարդակով ընգեր ջան..."

Գոջին նաև հիշեցրեց, որ երաժշտական ծյունինգը այդքան էլ նոր բիզնես չի, և որ դեռ 2006-ին արդեն կային լավ "նանարների" ֆոնի վրա նկարված կլիպներ ասենք Արտաշ Ասատրյանից կամ Անդիից: 

Ատորև ներկայացնում ենք գործեր սկզբնական տեսքով, և գործեր հայ երաժեշտարվեստի ծյունինգչիների վրձնի հպումից հետո:







  




---------------------------------------------------------------------------------------------------------------