Aug 27, 2012

Ծաղկաձորի գների պատճառով շախմատի հավաքականը հնարավոր է չմեկնի Ստամբուլի Օլիմպիադային




Հայ շախմատասերներին և շախմատի ազգային թիմի երկրպագուներին տաս օր առաջ լրատվամիջոցների պարգևած ուրախությունը, այն մասին, որ շախմատի ազգային հավաքականը սկսել է Օլիմպիադային պատրաստվել Ծաղկաձորում, երկար չտևեց: Նույն լրատվամիջոցները այսօր տեղեկացրեցին, որ հավաքականը ամենայն հավանականությամբ Ստամբուլ չի մեկնի շախմատի 40-րդ համաշխարհային օլիմպիադային, քանի որ տարվա ամբողջ բյուջեն արդեն ծախսվել է Ծաղկաձորում:   

"Ինչ անենք հարգելիս, Ազատիչն ու Սուրենիչը ասել են Հայաստանից դուրս զբոռներ անել չլինի, մենք էլ ախր բյուջեն Կառլովի Վառիի ու Ավստրիական Ալպերի կուռորտների հաշվարկով էինք կազմել, դաժե պայմանավորվածություն կար որ մեր ռուս պառտնյոռներն էլ նույն շրջանում էնտեղ մարզվեն, որ մրցակցային ու ժամանցային մասը ավելի վառ լինի էլի.... ինչ իմանայինք, որ Ծաղկաձորի գներին դայաղ կանեն ախր..... դե հիմա կակ գավարիցա պատռիոտիզմ` ձելո դոռոգոյե, կամ էլ զա վսյո կտոտո դոլժեն զապլածիծ... հիմա ստիպված պետքա վճարենք Ստամբուլ չմեկնելու գինը" ՔոմեդիՆաու-ի հետ կիսվեց ֆեդերացիայի տնտեսական հարցերով պատասխանատու Մանթ(ռ)աշ Ոսկանյանցը:


Հարցի վերաբերյալ անդրադարձ եղավ Էկոնոմիկայի նախարարությունից ևս, պաշտոնյան հիշեցրեց փոխնախարարի վերջին հորդորը` Վրաստանի հետ չհամեմատվելու մասին, ավելացնելով, որ առավել ևս Կառլովի Վառիի ու Ալպերի հետ  համեմատվել պետք չէ, քանի որ նրանք այլ տնտեսական ու մրցակցային պայմաններում են գործում, նրանց օբեկտների սեփականատերերը ագահ կորպորացիաներ են ոչ թե ազնիվ հայրենական ճլիգարխներ ու մեզնից շատերի ընկեր հարազատներ, "...ասենք, որ տեղ կգտնեք ծաղկաձորյան կոլորիտը` սպիտակ նիվաները, գլուխ շշմեցնող բուռանները, եկեղեցիներին կից ու անձամբ սրբազանի օրհնությունը ստացած սննդի օբէկտները? 


Հլա մի բան էլ էտ եվրոպացիները պետքա գան ու մեր Ծաղկաձորից սովորեն... իրանք դեռ ծառից ծառ էին թռվռում, որ մեր արքաները ծաղկաձորում աղջիների հետ սաունա էին գնում, կամ էլ կարմիր գրքի տեսակների վրա որս էին անում ընկեր ջան" ասաց անոնիմ մնալ ցանկացող, նախարարի բարեկամ և նախարարության ավագ պաշտոնյա մեր աղբյուրը: