Your Comedy Gateway! Check us for Satirical take on news from US, Norway, Armenia and beyond...
Showing posts with label Armenia. Show all posts

Oct 31, 2016
Oct 19, 2016
Sep 9, 2016
Aug 23, 2016
May 30, 2016
Mar 21, 2016
Jan 14, 2016
Jan 3, 2016
Sep 24, 2015
Sep 22, 2015
Aug 19, 2015
Jun 29, 2015
Jun 28, 2015
Jun 27, 2015
Oct 23, 2013
May 7, 2013
Feb 28, 2013
Dec 8, 2012
Ադիբեկիանոս պատմիչի «Հայքի քաղաքամայր Էրեբունու պատմությունը»` Սևամորթ Գագիկից մինչև Տարոն Դալանագործ
Հեղինակ` Լևոն Մարգարյան
Ադիբեկիանոս պատմիչը այսպես է նկարագրում Հայքի քաղաքամայր Էրեբունու պատմությունը...Սևամորթ Գագիկից մինչև Տարոն Դալանագործ
Երբ աֆրոամերիկացիների ազգից Գագիանոսը (Սևամորթ Գագիկ) հեռացվեց քաղաքագլխի պաշտոնից, նրան փոխարինելու եկավ ռուսական թագավորությունից Հայք տեղափոխված իշխան Կարեն Գազնունին, որը, սակայն, ևս երկար չդիմացավ, քանզի համառ էին նրա ենթակայության տակ գտնվող Էրեբունու բնակիչները և չհանդուրժեցին Գազնունու փափկությունը...
Եվ այդժամ արքա Սերխիանոսը Էրեբունու քաղաքագլուխ կարգեց իր ընկերոջ զավակին՝ Ավանի հարյուրապետ Տարոնին, իր կառավարման առաջին շրջանից հետո նրան սկսեցին անվանել Տարոն Դալանագործ` պատմում է պատմիչներից մեկը...
Մեզ հակասական տեղեկություններ են հասել Տարոն Դալանագործի մասին, մի դեպքում կարդում ենք, որ Տարոն Դալանագործը թեպետ և երիտասարդ էր, բայց կարճ ժամանակում կարողացավ նվաճել արքա Սերխիանոսի վստահությունը ու դառնալ Հանրապետականաց գնդի երևելիներից մեկը... Նա կառուցապատեց ու կանաչապատեց Էրեբունին, բազմաթիվ շքեղություններով պատեց այն...
Պատմիչների մեկ այլ խումբ կարծում էր, որ Տարոն Դալանագործն իրականում մեծ վրեժ ուներ Էրեբունու հանդեպ, ու այդ վրեժը սերում էր Մաշտոց անվանումը կրող բնակավայրում` Բուծիկաշենի պաշարման ժամանակ նրա կրած պարտությունից, երբ Թեղուտի իշխանուհի Մարիամ Սուխուդիսն իր գլխավորած փոքրաթիվ քաջերով իննսուն օրվա ընթացքում կարողացավ հաղթել Տարոն Դալանագործի ու Աֆրոամերիկացի Գագիանոսի եղբոր դաշինքին... Աղբյուրներից մեկում կարդում ենք՝ պարտությունն այնքան դառն էր, որ անձամբ արքա Սերխիանոսը ժամանեց Մաշտոցի ճակատամարտի վայր՝ հաշտություն կնքելու, և իր բառերով ընդունեց Հանրապետականաց պարտությունը` «Tares jene ne siruno», որ լատիներենից թարգմանաբար նշանակում էր «Տարոն ջան, սիրուն չի»: Սրանք էին այն խոսքերը, որոնք վրեժ ծնեցին Դալանագործի հոգում, ինչպես ցույց տվեցին Տարոն Դալանագործի կառավարման հետագա տարիները, վերջինիս այնքան մեծ վրեժով լցվեց քաղաքի հանդեպ, որ պատվիրեց քանդակել ու տարածել կենդանական տոտեմների ահասարսուռ պատկերներ, «և պինգվիններն ու կարապները վիշապանման խաղալիքներ դարձան», իսկ թիթեռները` մեծ ու տգեղ ծաղիկներ...
Սակայն դուր էին գալիս էրեբունցիների մեծ մասին Դալանագործի շվայտությունները, քանզի գյոռմամիշության պաշտամունք կար հայոց մեջ:
Եվ արդ` Բլոգնյուզի ժայռապատկերներում կարդում ենք նրան երկրպագող բազմաթիվ էրեբունցիների մեկնաբանություններ, որոնք օրհնում էին Տարոն Դալանագործի գործերը և անիծում նրան քննադատողներին...

Nov 14, 2012
Wikipedia fears of the emerging Chuck Norris of Armenia
Wikipedia article photo reveals that Wikipedia fears to use Gagik Tsarukyan's photo along with the photos of leaders of the other two parties with maximum votes in 2012 parliamentary elections. Since Gagik Tsarukyan's photos are available online from open source and for-fee photostoring services, there is no logical reason to not posting Tsarukyan's photo among the photos of Serj Sargsyan and Levon Ter-Petrosyan. "There is no doubt WikiPedia fears the emerging Chuck Norris of Armenia" confirms political technologist and internet security expert Koryun Khizakhyan, continuing "Both men are overconfident, aggressive, explicit, enjoy the myths and stories about them that spread fear... moreover both dress unclassy, even when they need to be dressed in suit and tie and both are acclaimed athletes..." Tsarukyan, the most wealthy man and one of the most influential persons in Armenia, is the leader of Prosperous Armenia, an athlete and a big time copycat of Italian Mafia movie characters. His explicit mansion on a hilltop not far from Abovian, with its own chapel, private zoo and other luxuries speaks of that too. "In the United States, the way he [Tsarukyan] acts and dresses, addresses people around, and solves conflicts can be only paralleled with notorious Chuck Norris, so no wonder names of both of them dominate on polling cards and even WikiPedia refrains from using his photo and writing about him" shares ComedyNow's senior political and satirical analyst in US Mark Johnson, who also recommends to be vary of the emerging Chuck Norris of Armenia.
Subscribe to:
Posts (Atom)