
Շվեյցարական GenePartner ընկերության մշակած զուգընկեր ընտրող ԴՆԹ-ի վերլուծության համակարգի մասին լուրը անհագնստացրել է Հայաստանի խնամխոսների և սաբաբների միավորման անդամներին: Այդ մասին միության անդամները հայտնեցին այսօր «Սաբաբ Լիդայի» տանը հրավիրված մամլո ասուլիսում:

Թեստի արդյունքում որոշվում է զույգերի գենետիկ համատեղելիությունը: Համապատասխան թեստերն արդեն վաճառքի են հանվել համացանցում և արժեն 249 դոլար: GenePartner-ը հայտարարել է, որ համագործակցում է միջազգային մի շարք ծանոթության կայքերի հետ:
«Մենք հրաժարվում ենք ընդունել այն փաստը, որ ինչ որ գեն կարող ա հայկական ավանդական խնամխոսից լավ անել այդ կարևոր գործը» ասուլիսին ասաց «Սաբաբ Լիդան», «դա ուղակիորեն հակասում ա հայկական ավանդական մեթոդներին, փորձված թանը անփորց մածունից լավնա» շարունակեց Լիդան:
«Դե երևի ինչ որ մի խեղճ ու անճար գիտնականի մոտ անձնականը չի ստացվել, դե էտ Շվեցարիա-մեցարիաներում էլ սաբաբներ չկան ով գիտի, նրան էլ ասել են ապեր ջան սերը սուտա, գնա գիտությամբ զբաղվի, նա էլ բռնել ինչ որ գենետիկ հեքիաթներա հորինել ու հիմա ուզումա դա մեր խեղճ ժողովրդի վրա 249 դոլարով նաղդի էտ սրիկան» ասաց մասիվից սաբաբ Գալյան: «Իսկ մենք մեր սուրբ գործի համար շատ հաճախ բավարարվում ենք բանբաներկայով» ամփոփեց Սեդան:
Իսկ հայտնի խնամխոս տիկին Աշխենը այկ կարծիք ուներ, «Դե էտ մերօրյա էլիտարները կարողա իրանց նման դատարկ շռայլություն թույլ տան, բայց հո ժողովուրդն էլ էտքան փող չունի, որ թողնի հայեցի ու ավանդական մեթոդները ու գնա ինչ որ թանկանոց գենետիկ մեթոդների հետևից»:
Մամլո ասուլիսը ամփոփելով հավաքված խնամխոսները կոչ արեցին հայ ժողովրդին չխափնվել այդ սորոսյան ու եհովական քայքայիչ բաներով, գրանտների փողերով հայաստան բերված կեղտոտություններով, որ մեր ազգը խարխլելու համար են եկել, ու հիշել, որ մեր պապերը սաբաբով են ամուսնացել: